Գլխավոր


Լեոնիդ Ազգալդյանը կդառնար 73 տարեկան՝
22 նոյեմբեր 2015թ․

ԼԵՈՆԻԴ ԱԶԳԱԼԴՅԱՆ շնորհավո՜ր ծնունդդ…. մեծ պատիվ է անունդ…
Դարը դաժան, բայց հաղթական, ինչքան տղերք լուռ հեռացան.
Յուրաքանչյուր ամեն քաջ, հաղթանակել ու շարժվել է առաջ…
Անունները Հերոսների, անվերջ գարուն սուրբ հողերին կբերի…
Նրանք հելան դաժան մարտի, նրանք չնկան, ԱՐԺԱՆԱՑԱՆ ՀԱՎԵՐԺ ԿՅԱՆՔԻ…….†

խոսքերի հեղինակ «Ջերմուկ» ջոկատի ազատամարտիկ՝
Արմեն Մարգարյան

Լեոնիդ Ռուբենի Ազգալդյան՝ ֆիզիկոս, ռազմական գործիչ, Արցախյան ազատամարտի հերոս: Ծնվել է 1942թ. Թիֆլիսում, Կամոյից տեղափոխված Ռուբեն Ազգալդյանի ընտանիքում։ 1947-1959թթ. սովորել է Երևանի Ա. Մռավյանի անվան դպրոցում։  1960թ. ընդունվել է Մոսկվայի Լոմոնոսովի անվան համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետ, որտեղից հետագայում տեղափոխվել է Երևանի պետական համալսարանի համապատասխան ֆակուլտետ և այն փայլուն ավարտել է ռադիոֆիզիկա մասնագիտությամբ։ Աշխատել է ժողովրդական տնտեսության տարբեր բնագավառներում, զբաղվել է պլանավորման մեթոդաբանությամբ և կառավարման համակարգերի ավտոմատացման խնդիրներով, գիտական ուսումնասիրությունների ավտոմատացված համակարգերի հարցերով։ Տարբեր ժամանակաշրջաններում զբաղեցրել է Պետպլանի լազերային տեխնիկայի հաշվողական կենտրոնում, Լազերային տեխնիկայի գիտաարտադրական միավորումում, «էներգիա» գիտաարտադրական միավորումում և Ատոմային էլեկտրակայանների համամիութենական գիտահետազոտական ինստիտուտի Երևանի մասնաճյուղի համակարգային ծրագրավորման և հաշվողական տեխնիկայի գծով բաժնի վարիչի պաշտոններ։ Ընթերցել→