Հայոց լեռների Լեոնիդասը

Քսան տարի առաջ դավադիր գնդակն ընդհատեց ՀՀ և ԼՂՀ առաջին աստիճանի «Մարտական խաչ» շքանշանի ասպետ, «Անկախության բանակի» հրամանատար Լեոնիդ Ազգալդյանի կյանքի փառահեղ ուղին

Լեոնիդ Ազգալդյանը ֆիզիկոս էր, գիտնական

Ընդունվել էր Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի ռադիոֆիզիկայի ֆակուլտետ: Սակայն շուտով հայտնվեց համալսարանի ղեկավարության ուշադրության կենտրոնում՝ ընկերների հետ կազմակերպել էր 1915 թ. Մեծ եղեռնի զոհերի հիշատակին նվիրված սգո միտինգ: Այն տարիներին դա հանդգնություն էր, և ուսանող Ազգալդյանը որպես ազգայնական գաղափարների հարող անձնավորություն անմիջապես հայտնվեց համապատասխան մարմինների ուշադրության կենտրոնում: Ստեղծված լարվածության պատճառով Լեոնիդը վերադարձավ հայրենիք և ուսումը շարունակեց Երևանի պետական համալսարանումԱչքի էր ընկնում ոչ միայն լայն մտապաշարով ու գրավիչ արտաքինով, այլև մարզական նվաճումներով` գերազանց լողորդ էր: 1964 թ. բարձր ցուցանիշներով ավարտեց համալսարանը:

Սկսվեց գիտական աշխատանքը, որն սկզբից ևեթ վկայեց նրա անառարկելի տաղանդի մասին: Սակայն Լեոնիդ Ազգալդյանի գիտական գործունեությունը խախտեց 1988-ը, այն բեկումնային 1988-ը, որը նոր էջ բացեց հայոց պատմության մեջՆոր էջ բացվեց նաև Լեոնիդ Ազգալդյանի կյանքում՝ ազգային զարթոնքը նրան ստիպեց վերանայել նպատակները: Շատերի նման նա էլ մասնակցում էր հանրահավաքներին, սակայն կարճ ժամանակ անց հասկացավ, որ հարցը չի լուծվի ոչ ճառերով «ոչ էլ «խիղճ արթնացնելու» կոչերովՆա սկսեց մտածել գործնական քայլերի մասին: Համազգային շարժման հենց սկզբից Ազգալդյանը կանխազգաց «որ պայքարը անխուսափելիորեն տեղափոխվելու է մարտի դաշտ: Նա առաջիններից էր «որ մտածեց ինքնաշեն զենքի՝ մասնավորապես ծանր հրետանու և հրթիռների ստեղծման անհրաժեշտության մասինՆրան հաջողվեց արագ կազմակերպել և ղեկավարել այդ աշխատանքները: Ազգալդյանն այնքան վճռական ու նպատակասլաց էր գործում՝ համախոհներն անմիջապես նրան ընդունեցին որպես առաջնորդի և ղեկավարի: Աշխատանքները ծավալվում էին ամբողջ թափով, փորձարկումների համար նա տրամադրել էր իր բնակարանը, որը շատ շուտով վերածվեց իսկական արհեստանոցի: Փորձարկումներ էին կատարվում նաև Արագածի շրջանում, և «զինագործների» արդյունավետ աշխատանքի շնորհիվ շուտով զենքի տարբեր նմուշներ ի հայտ եկան:

Անհրաժեշտ էր ընդլայնել նաև գործում ընդգրկված մարդկանց շրջանակը, ուստի Ազգալդյանը Հայաստանի մտավորականներին կոչ արեց միանալ իրենց և գլխավորել ժողովրդական պայքարը: Սակայն նա խոր հիասթափություն ապրեց` արձագանքները շատ քիչ էին: «Մեր մտավորականները ցածր ոգու տեր մարդիկ են», ասում էր նա: Երբ պատերազմն սկսվեց՝ դա ավելի ակնհայտորեն երևաց: Այն հարյուրավոր հայորդիների շարքերում, որոնք պատերազմի դաշտում էին, մտավորականության ներկայացուցիչները շատ քիչ էին: Իսկ Ազգալդյանը, չնայած հասուն տարիքին, առաջիններից մեկը ռազմի դաշտ մեկնեց: Նա գիտեր, որ թիկունքում շատերը կկարողանան առաջացած հարցերը լուծել, մինչդեռ վախը հաղթահարել և կռվել՝ քչերը կարող են: Իսկ ինքը կարող էր, այն էլ ինչպեսԴա ցույց տվեց պատերազմը, որը հայտնաբերեց նաև նրա ռազմական մեծ տաղանդը:

Գտնվելով ռազմական իրադարձությունների կիզակետում՝ Լեոնիդն իսկույն հասկացավ «որ անջատ ջոկատները հաջողության չեն հասնիԱնհրաժեշտ է լավ վարժեցված ռազմակառույց «որն ունակ լինի դիմակայելու թշնամունԱրդեն 1990 թ. փետրվարին նա այդպիսի կառույց ստեղծեց և կոչեց «Անկախության բանակ»: Նրա ամենամեծ երազանքն էր ունենալ հայկական կանոնավոր բանակ «թերևս այդ պատճառով կառույցը չկոչեց ջոկատ, այլ կնքեց բանակ անունով: Դա ուներ հոգեբանական որոշակի իմաստ. այն ազգը, որը դարեր ի վեր մոռացել էր սեփական բանակի գաղափարը, աստիճանաբար ձեռք էր բերում երկրի տիրոջ ինքնագիտակցություն: Իսկ զինվորները դադարեցին ֆիդայի կոչվել և ունեցան իսկական զինվորի կարգավիճակ:

Դա եզակի բանակ էրԱյդ բանակի զինվորների ոգին« նվիրումն ու արիությունը կերազեր ունենալ ցանկացած բանակ, և ցանկացած բանակ պետք է երջանիկ լիներ՝ ենթարկվելով Լեոնիդի նման հանճարեղ հրամանատարի« ով իրականում լեյտենանտի ուսադիրներ անգամ չուներ

Հիրավի հանճարեղ պետք է լինես «որպեսզի չունենալով ռազմական կրթություն ու փորձ՝ կարճ ժամանակում այնպիսի ծավալի և մակարդակի գործ կատարես« որի համար ռազմական հաստատություններից տարիներ կպահանջվերՆրա հրամանատարական հմտության« զինվորներին դաստիարակելու« մարտ վարելու մեթոդները նկարագրելու համար ծավալուն գիրքն էլ բավարար չէր լինիՑավոք« այդպիսի գիրք չկա« սակայն եթե լիներ, կարող էր դառնալ Ազգային բանակի զինվորների և սպաների պատրաստման գիտական արժեքավոր ձեռնարկԻնչևէ՝ սկսելով զրոյից՝ նա ստեղծեց բարձրակարգ բանակի կատարյալ ձևանմուշ:

Արցախյան ազատամարտին մասնակցող երիտասարդների մեծագույն երազանքն էր լինել այդ բանակի շարքերում, և նրանք առանց տրտնջալու կատարում էին երկարատև ու դժվարին վարժանքները, հղկում իրենց մարտական վարպետությունը: Այդ խստությունն ու պահանջկոտությունը մեկ գերագույն նպատակ ունեին՝ նվազեցնել զինվորների կորուստը: «Շատ քրտինք, քիչ արյուն» կարգախոսի ճշմարտացիությունն ապացուցվեց մի աներևակայելի իրողությամբ՝ չորս տարվա ընթացքում բանակը կորցրել է ընդամենը 6 զինվոր: Սակայն դա ևս Լեոնիդը համարում էր անթույլատրելի:

Յուրաքանչյուր զինվորը նրա համար բացառիկ էր ու թանկ: Նա զինվորների համար և ծնող էր, և ուսուցիչ, և հրամանատար: Հրաժարվելով հարմարավետ պայմաններից՝ Ազգալդյանը բոլորի հետ հավասար կրում էր զինվորական կյանքի դժվարությունները: Հրամանատարի բարոյական կերպարի ազդեցությունը շատ մեծ էր` զինվորները պաշտում էին իրենց խիստ, բայց անսահման բարի հրամանատարին: Ազգալդյանը զինվորներին «դուք»-ով էր դիմում« իսկ նրանք էլ՝ «պարոն Լեոնիդ»« և այդ «պարոնը» հնչում էր ինչպես բարձր տիտղոս ու չափազանց վայելում էր նրա վեհ կերպարինԱյդ վեհությունն արտահայտվում էր ամեն ինչով՝ և ազնվական գեղեցկությամբ« և հպարտ կեցվածքով« և անունով« որը հունարեն առյուծ է նշանակումՆա գիտեր առյուծացնել իր զորքին« կռվի մղել այն քաջ առաջնորդ Լեոնիդասի պես« ով 2 500 տարի առաջ իր 300 սպարտացիներով Թերմոբիլեի կիրճում դուրս եկավ պարսկական բազմահազարանոց բանակի դեմ: Այդ բանակը, որը մահ ու սարսափ սփռելով« շարժվում էր դեպի Հունաստանի սիրտը, չէր կարող ենթադրել« որ մի բուռ խենթերի առաջնորդող այդ մարդը կկանգնեցնի իրենց առաջխաղացումըՍակայն Լեոնիդասը արեց անհնարինը« թեև իհարկե՝ իր և իր քաջ զինվորների նահատակությամբ

Զարմանալի զուգադիպությամբ դարեր անց նույն սխրանքը պետք է կրկներ հայ առաջնորդ Լեոնիդը՝ սպարտակյան ոգով դաստիարակած իր 300 զինվորներով հայոց Թերմոբիլեում՝ Արցախում կանգնեցնելով մահ ու սարսափ սփռող թշնամու առաջխաղացումը՝ դեպի իր հայրենիքի սիրտը

Հայրենիքը նրա համար չէր սահմանափակվում ներկա ՀայաստանովՀայրենիքը նրա համար բոլոր այն հողերն էին« որոնք վաղնջական ժամանակներից ջերմացել էին հայի շնչով« որտեղ անջնջելի կնիք է թողել հայ մարդու ստեղծարար միտքըՆրա մեծագույն երազանքն էր ազատել գրավյալ հողերը, վերադարձնել կորցրածը և ստեղծել հզոր ու միացյալ Հայաստան: «Ոչ մի կտոր հող չպետք է կորչի, սա Հայաստանն է և վերջ », ասում էր Ազգալդյանը, և այդ պարզ նախադասության մեջ ամփոփված էր նրա դավանած բացարձակ արժեքը« նրա կյանքի ամբողջ փիլիսոփայությունըԱմեն ինչ անում էր հանուն Հայաստանի

Նրա խոսքը շիտակ էր ու պարզ, սակայն լիցքավորված էր համոզելու մոգական ուժովՆա օժտված էր նաև մարդկանց միավորելու, նրանց առաջնորդելու շնորհով: Համազգային գործն Ազգալդյանը վեր էր դասում կուսակցական գաղափարներից: Նա կուսակցությունների նկատմամբ ուներ մերժողական դիրքորոշում, առավել ևս երբ խոսքը վերաբերում էր բանակին: Նա համոզված էր, որ բանակը ոչ մի դեպքում չպետք է ներգրավվի քաղաքական գործընթացների մեջ, ուստի երբեք չարձագանքեց տարբեր կուսակցությունների անդամագրվելու առաջարկներինՆա պատկանում էր միայն իր ազգին« իր հայրենիքինՄի անգամ օտար լրագրողը նրան հարցնում է. «Ի՞նչ գույնի եք դուք»: Նա ծունկի է գալիս, մի բուռ հող վերցնում և պատասխանում© «Սա է իմ գույնը»…

27 հաղթանակ և ոչ մի պարտություն՝ մեծ ու փոքր մարտերումՀաղթական ուղին Վարդենիսի սահմանամերձ գյուղերից ձգվում էր մինչև Նոյեմբերյան« Կոռնիձորով հասնում Շահումյան և ՄարտակերտԱզատագրվեցին Բոզլուխ« Մանաշիդ« Տող« Էրքեջ« Դարաչինար« Գյուլիստան գյուղերըՎնասազերծվեցին նաև մի շարք ադրբեջանաբնակ գյուղերՀայկական կամավորական ջոկատները ղեկավարող դաշտային հրամանատարներից և ոչ մեկը թերևս չէր կարող պարծենալ նման ցուցանիշներով

Նա երազում էր Շուշիի ազատագրման մասին, և ճակատագիրը պարգևեց այդ բերկրանքը: Դա 1992 թ. մայիսին էր: Սակայն հունիսն ազատագրական բանակի համար դարձավ ողբերգական ամիսՀունիսի 9-ին ադրբեջանական բանակի լայնածավալ հարձակման ժամանակ զոհվեց Վլադիմիր Բալայանը` նրա ամենամտերիմ ընկերը, բանակի լավագույն հրամանատարը: Նրա հուղարկավորության ժամանակ զինվորներն առաջին անգամ իրենց «պողպատյա հրամանատարին» տեսան արտասվելիսՆա երկար լուռ մնաց, ապա ասաց© «Մի ամիս էլ չի անցնի, և մենք կհանդիպենք երկնքում»… Այդ տխուր մարգարեությունը, ցավոք, իրականացավ© 12 օր անց՝ հունիսի 21-ին Տոնաշեն գյուղի շրջակայքում մահացու գնդակը նրան խոցեց:

Նրա մահը բազմաթիվ վարկածներ ծնեցՇատերը հակված էին ենթադրելու« որ նա ինչ-ինչ դավադրությունների զոհ է դարձելՀնարավոր է, որ հետագայում դա պարզվի« սակայն նրա նահատակության առեղծվածը հյուսվեց նրա կյանքի ու անձի առեղծվածից

Լեոնիդ Ազգալդյան մեծ զորավարի մահը սգում էր ամբողջ հայությունը: Բոլորը գիտակցում էին« որ ազգի տաճարից մի հսկա անկյունաքար է պակասելՆրա դագաղը տանում էին վեց կուսակցությունների ներկայացուցիչները՝ մտապահելով Նժդեհի այն խոսքերը« որ «ամենազոր և ամենաազգային կուսակցությունն անկարող է իր մեջ պարփակել այնպիսի մեծություն»« ինչպիսին էր Լեոնիդ Ազգալդյանը՝ 20-րդ դարի ռազմական տաղանդավոր գործիչը

Այս տարին նշանակալի է նրա կենսագրության տարեթվերով. 20 տարի է անցել զոհվելուց և նոյեմբերի 22-ին կլրանա նրա 70-ամյակը:

Հունիսի 21-ին կազմակերպված հուշ երեկոյի ընթացքում ելույթ ունեցողները ցավով նշում էին, որ այդ 20 տարվա ընթացքում ռազմական այդ մեծ գործիչն արժանավույնս չի գնահատվել: Նշվում էր, որ նման մեծությունը պետք է արժանացած լիներ բոլոր բարձր պարգևներին և իհարկե՝ Ազգային հերոսի կոչմանը: Սակայն անկախ ամեն ինչից՝ Լեոնիդ Ազգալդյանը հայ սերունդների համար միշտ կմնա որպես օրինակ և ուղենիշ, նրա անունը կզարդարի Արցախյան գոյամարտի պատմությունը:

Էվելինա ՄԵԼՔՈՒՄՅԱՆ