ՀԱՅՈՑ ՀՈՂԸ …

Մեր լեգենդները
Հ Ա Յ Ո Ց Հ Ո Ղ Ը …
Լեոնիդ Ազգալդյան

Ծնվել է 1942 թվականի նոյեմբերի 22 ին: Սովորել է Երևանի Մռավյանի անվան դպրոցում: 1960 թվականին նդունվել է Մոսկվայի Լոմոնոսովի անվան Պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետը: Երևանում աշխատել է տարբեր գիտահետազոտական ինստիտուտներում: Ունի գիտական աշխատություններ: 1960թվականի փետրվարից մասնակցել է “Անկախության բանակ” և “Ազատագրական բանակ” կառույցների հիմնադրմանը: 1991 թվականի հունիսից “Ազատագրական բանակի” գլխավոր հրամանատարն էր: Համագործակցել է Սփյուռքի և Արցախի լավագույն ուժերի հետ` կազմակերպելով Մարտակերտի շրջանի պաշտպանությունը:
Զոհվել է 1992 թվականի հունիսի 21- ին` Մարտակերտի շրջանի Տոնաշեն գյուղի մոտակայքում…
Հետմահու պարգևատրվել է ԼՂՀ և ՀՀ “Մարտական խաչ” ԱՌԱՋԻՆ աստիճանի շքանշաններով:

Հարցազրույցներից մեկի ժամանակ, արտասահմանցի թղթակիցը հարցնում է.
-Ինչ գույնի եք դուք ( նկատի ունենալով կուսակցական պատկանելիությունը):
Լեոնիդը, ծնկի գալով, վերցնում է մի բուռ հող և պատասխանում է.
-Ի”նչ գույն ունի ՀԱՅՈՑ ՀՈՂԸ` ես այդ գույնին եմ …

ԲԱՐԻ ՕՐ թերթ Սեպտեմբերի 15-30 2001 թվական N 8