Անանուն հրապարակում

Արցախի ազատամարտին նոր թափ հաղորդելու նպատակով 1991 թվականի հունիսին, սփյուռքահայ Հովսեփ Հովսեփյանի հետ մեկտեղ, Լ. Ազգալդյանը ստեղծեց “Ազատագրական բանակ” ռազմական կազմակերպությունը, որի գլխավոր հրամանատարը մնաց մինչև  իր կյանքի վերջը, ինչը նոր գաղափարական որակ էր հայ ժողովրրդի գոյամարտում: Իսկ “Ազատագրական բանակ” իսկ “Արցախ ճակատի” հրամանատարը դարձավ Վլադիմիր Բալայանը, ով դարձավ նաև Ազգալդյանի ամենամտերիմ զինակիցը: Երկուսն էլ առասպելական անձնավորություններ էին դարձել դեռ կյանքի օրոք իրենց խիզախությամբ և անպարտելիությամբ:

Բանիմաց մարդիկ, ինչպես նաև զինվորները  միակարծիք են. Գիտնական հրամանատար էր, մտավոր բարձր կարողությունների տեր, խորությամբ տեղյակ էր հայկական հարցին, Հայ Դատին: Ուսումնասիրել էր զինվորական արվեստը, ինչը հնարավորություն էր ընձեռում հմտորեն կազմակերպել բանակի մարտական ու բարոյահոգեբանական պատրաստվածությունը, մշակել Արցախյան պատերազմի ռազմավարությունը: Անգամ ռազմաճակատում, կարճատև դադարի պահերին, կարդում էր մարտավարության արվեստին վերաբերող գրքերը:

Իսկ նրա ջոկատի շուրջ առասպելներ էին տարածվում` յուրօրինակ կարգապահությամբ, բարոյական կեցվածքով, մարտավարությանը անթերի սիրապետող ընտրյալների: Նա մագնիսի պես ձգում էր դեպի իրեն մաքրամաքուր, ուժեղ կամքի տեր և առաքինությամբ փայլող երիտասարդներին: Մեջբերենք պետերբուրգցի մի հայ երիտասարդի վկայությունը. “Երկու ամիս Լեոնիդի ջոկատում մարզվում էր: Վերջում մի քանիսի հետ ինձ էլ խոտանեց: Վերադարձա Պետերբուրգ, բայց չդիմացա` նորից ետ եկա: Ինչու՞’: Չգիտեմ : Լեոնիդի հետ այդ երկու ամիսն ինձ հետ փոխել, ուրիշ մարդ էին դարձրել: Մեջս ոնց որ հայի թթխմոր դրած լիներ: Չկարողացա անտարբեր մնալ, Հայաստանից հեռու` Պետերբուգում, ինձ համար հանգիստ  ապրել: Վերադարձա: Թող Լեոնիդի ջոկատը չլինի, մեկ այլ ջոկատ լինի: Եկա, կռվում եմ, հիմա ինձ լավ եմ զգում”:

Հատկանշենք` նա հարյուրավոր ազատամարտիկների ռազմագիտության ուսուցիչն ու ազգային դաստիարակն է եղել: Իր դաստիարակած զինվորների մեծ մասը հետագայում դարձել է տարբեր ջոկատների, իսկ հետո` ԼՂՀ ինքնապաշտպանության բանակի ստորաբաժանումների հրամանատարներ:

Լ. Ազգալդյանը խորապես համոզված էր կանոնավոր բանակի ստեղծման  անհրաժեշտության մեջ: Իր մասին նկարահանած ֆիլմում լսում ենք նրա մտահոգությունը.

- Մենք ունենք ազատագրական բանակ, որպեսզի  ծանր զոհերի գնով ձեռք բերածը զրոյի չհավասարվի: Նրա և Վլադիմիր մահը բոլորին հանկարծակի բերեց և մտորումների տեղիք տվեց: Մեջբերենք  մեծշենցի  Բարմեն Եսայանի վկայությունը. “Գիշեր – ցերեկ ջոկատի հետ մարտավարություն էր պարապում: Խելոք էր ու խստապանջ: Էնքան  զգույշ էր, բանիմացը, որ զարմանում ես, թե ոնց խփվեց”: Նույն մտահոգությունը զգացվում է Վլադիմիրի ջոկատի կապի պատասխանատու ՍԵրգեյ Մնացականյանի վկայությունում. «Նա միշտ թիկնապահներ էր վերցում, բայց այդ օրը` մայիսի 21- ին, չգիտեմ ոնց եղավ, միայն վարորդ Պավելն էր հետը: Դաստագիր տեղամասից վերադառնալուց խփել էին: Չգիտենք` թո՞ւրք է եղել, թե հայ: Խփողները երեք հոգի են եղել, ձեռքի գնդացրով: Լուրն ստանալուն պես  տեղ ենք հասել, շրջապատը մանրակրկիտ ստուգել: Ոչ ոքի չենք գտել»: Բոլորին զարմացնում էր այն հանգամանքը, որ Լեոնիդի խփված վայրում թուրք չկար: Թուրքը հայտնվեց այնտեղ միայն 27 օր անց…

Համաձայն իր բնավորության` Լեոնիդը չէր կարող չտեսնելու տալ տեղի ունեցող բացասական երևույթները, հատկապես` տիրող քաղաքական իրավիճակը: Մարգո Ղուկասյանի հուշերից. «Նա կարճ ժամանակով ինչ – որ կարևոր գործով եկել էր Երևան : 1991 թվականի աշնան վերջն էր: Ծանր խռովքը, որ համակել էր նրան  հանրապետությունում տիրող բարոյահոգեբանական իրավիճակի պատճառով: Անհանդուրժելի էր համարում Հայաստանի որոշ ղեկավարների անտարբերությունն ու բռնած դիրքը.

- Էս ովքե՞ր են եկել իշխանության: Սրանք ի՞նչ կապ ունեն մեր ժողովրդի ու Ղարաբաղի հետ: Իսկ Շահումյանը հանձնելուց հետո ասել էր. «Շահումյանը հանձնողները պետք է պատժվեն: Զինվորներն ավելի շուտ են դուրս եկել, քան բնակիչները»:

Այսպես թե այնպես` նա զոհվել է, սակայն գործն ապրում է, քանի որ ապրում և զարգանում  է անկախ Արցախը` չմոռանալով իր նահատակված հերոսներին: Փառք այն խենթերին, որ ապրում են այնպես, ասես անմահ են, և անմահանում են իրենց խենթացնող մահով: