ՀԵՐՈՍԸ ՉԻ ՄԵՌՆՈՒՄ. ԼԵՈՆԻԴ ՌՈւԲԵՆԻ ԱԶԳԱԼԴՅԱՆ

Ծնվել է Թիֆլիսում 1942 թվականին: Միջնակարգը սովորել և ավարտել է Երևանում 1959 թվականին: Ընդունվել է Մոսկվայի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետ 1960 թվականին: Տեղափոխվել է Երևան, սովորել և ավարտել Երևանի պետական համալսարանի նույն ֆակուլտետը: Աշխատել է Պետպլանի լազերային տեխնիկայի հաշվողական կենտրոնում, լազերային տեխնիկայի գիտաարտադրական միավորումում, Ատոմային էլեկտրակայանների համամիութենական գիտահետազոտական ինստիտուտի Երևանի մասնաճյուղում:

Արցախյան շարժման առաջամարտիկներից էր. 1990թվականին  “Անկախության բանակի” հրամանատար, 1991 թվականին “Ազատագրական բանակ” ռազմական կազմակերպության գլխավոր հրամանատար:

Զոհվել է 1992 թվականի հունիսի 18 ին:

Ողջունելի է, որ վերջերս մի խումբ հայրենասիրական կազմակերպություններ հանդես են եկել Լեոնիդ Ազգալդյանին հերոս ճանաչելու առաջարկությամբ:

Այդ մասին առավել մանրամասներ մեր առաջիկա համարներից մեկում:

Ստորև ներկայացնում ենք Լեոնիդ Ազգալդյանի` արդի հնչերանգը պահպանած, ազգային խնդիրների լուծման մտահոգությամբ լի մտքերից մի քանիսը…

  • Այն ազգը, որը կկորցնի Ղարաբաղը, կտապալվի լրիվ:Թո”ւրքը կկորցնի` ուրեմն թուրքը: Հայ”ը` ուրեմն հայը: Դրա համար այստեղ շատ կարևոր հարցեր են լուծվում. դա միայն մի փոքր կտոր հողի հարց չէ:
  • Մենք մինչև հիմա հանձնել ենք հողեր թշնամուն: Դիմադրության ոգին շատ է թուլացել մեր մեջ: Այդ պատճառով էլ մեր մեջ գտնվում են մարդիկ, նույնիսկ բարձրաստիճան, ովքեր կարծում են, թե մենք պետք է հրաժարվենք ՀԱՅ ԴԱՏԻՑ: Դրա պատճառն այն է, որ մեր ազգի “ինտելիգենցիան” հիմնականում ցածր ոգու տեր անձինք, չգիտեն մարտնչելու ձևը:
  • Հաղթանակները հավասարվելու են զրոյի, եթե հաղթանակների հետևում կանոնավոր բանակ չկա:
  • Ես մահ չունեմ, երբ կասեն զոհվել եմ` չհավատաք: Ես Ստամբուլի պատերի տակ եմ զոհվելու:
  • Գույներով չեմ պատկանում այս կամ այն կուսակցությանը, իմ գույնը հողն է:
  • Չի կարելի հանձնել ոչ մի կտոր հող. ինչ էլ ասեն կենտրոնական կամ ոչ կենտրոնական, միջազգային կամ ազգային գործիչները. Սա Հայաստան է և … վերջ:

ՀԱՆՈՒՆ ՀԱՅՐԵՆԻՔԻ ամսաթերթ ,2006 թ. 7 հուլիսի -5 օգոստոս