Լեոնիդին

Պատեց երկինք ամպերով և արևը խավարեց
Հայոց հողը քո սուրբ արյուն մուգ կարմրով շաղախվեց
Կռվի դաշտում ընկար հերոս. դու խոր վերքից վիրավոր
Հայրենիքը չի մոռանա քո անունը փառավոր:

Զենքը ձեռքիդ պայքարել ես
Մեր սուրբ հողի փրկության
Մեր սրտերում միշտ կմնաս
Դու Լեոնիդ Ազգալդյան:

Մուրադ Սարգսյան ( երգ )