ՀԵՐՈՍԱՊԱՏՈՒՄ

ՀԵՐՈՍԸ ՉԻ ՄԵՌՆՈՒՄ

ԼԵՈՆԻԴ ՌՈՒԲԵՆԻ ԱԶԳԱԼԴՅԱՆ

Ծնվել է Թիֆլիսում: Միջնակարգը սովորել և ավարտել է Երևանում: Ընդունվել է Մոսկվայի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետը: Տեղափոխվել է Երևան: Սովորել և ավարտել է Երևանի պետական համալսարանի նույն ֆակուլտետը: Աշխատել է Պետպլանի լազերային տեխնիկայի հաշվողական կենտրոնում, լազերային տեխնիկայի գիտաարտադրական միավորումում, Ատոմային էլեկտրակայանների համամիութենական գիտահետազոտական ինստիտուտի Երևանի մասնաճյուղում:

Արցախյան շարժման առաջամարտւիկներից էր. 1990 թվականից «Անկախության բանակի» հրամանատար, 1991 թվականից «Ազատագրաան բանակ» ռազմական կազմակերպության գլխավոր հրամանատար:
Զոհվել է 1992 թ.հունիսի 18-ին:
Ողջունելի է, որ վերջերս մի խումբ հայրենասիրական կազմակերպություններ հանդես են եկել Լեոնիդ Ազգալդյանին հերոս ճանաչելու առաջարկությամբ:
Ստորև ներկայացնում ենք Լեոնիդ Ազգալդյանի` արդի հնչերանգը պահպանած, ազգային խնդիրների լկուծման մտահոգությամբ լի մտքերից մի քանիսը…

  • Այն ազգը, որը կկորցնի Ղարաբաղը, կտապալվի լրիվ: Թո”ւրքը կկորցնի` ուրեմն թուրքը: Հայ”ը ուրեմն հայը: Դրա համար այստեղ շատ կարևոր հարցեր են լուծվում. Դա միայն մի փոքր կտոր հողի հարց չէ:
  • Մենք մինչև հիմա հանձնել ենք հողերը թշնամուն: Դիմադրության ոգին շատ է թուլացել մեր մեջ: Այդ պատճառով էլ մեր մեջ գտնվում են մարդիկ, նույնիսկ բարձրաստիճան, ովքեր կարծում են, թե մենք պետք է հրաժարվենք: ՀԱՅ ԴԱՏԻՑ; Դրա պատճառն այն է, որ մեր ազգի «ինտելիգենցիան» հիմնականում ցածր ոգու տեր անձինք, չգիտեն մարտնչելու ձևը:
  • Հաղթանակները հավասարվելու են զրոյի, եթե հաղթանակների հետևում կանոնավոր բանակ չկա:
  • Ես մահ չունեմ, երբ կասեն զոհվել եմ` չհավատաք: Ես Ստամբուլի պատերի տակ եմ զոհվելու:
  • Գույնով չեմ պատկանում այս կամ այն կուսակցությանը, իմ գույնը հողն է:
  • Չի կարելի հանձնել ոչ մի կտոր հող. Ինչ էլ ասեն կենտրոնական կամ ոչ կենտրոնական, միջազգային կամ ազգային կամ ազգային գործիչները. Սա Հայաստան է և… վերջ: