70 ամյակին նվիրված միջոցառումներ

Այսօր՝ նոյեմբերի 22-ին լրանում է Լեոնիդ Ազգալդյանի ծննդյան 70-ամյակը։

Նոյեմբերի 20-ից սկսվել են ՀՀ և ԼՂՀ 1-ին աստիճանի «Մարտական խաչի» ասպետ, «Ազատագրական բանակի» հրամանատար Լեոնիդ Ազգալդյանի հիշատակին նվիրված միջոցառումները։

Նոյեմբերի 20-ին Լեոնիդ Ազգալդյանի շիրիմի մոտ էին հավաքվել մարտական ընկերները, հարազատները, ընկերները՝ իրենց հարգանքի տուրքը մատուցելու։ Ներկա էին նաև ԼՂՀ ՊԲ պատվիրակությունը՝ ՊԲ հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալ գեներալ-մայոր Ա․ Մակարյանի գլխավորությամբ։

Կազմակերպվել են մի շարք միջոցառումներ նաև Արցախում։
Նոյեմբերի 22-ին կլինի այցելություն «Զոհված ազատամարտիկների» հուշաթանգարան։
Երիտասարդների պալատում կլինի ցուցահանդեսի բացում՝ նվիրված Լեոնիդ Ազգալդյանին։
Ապա ելույթ կունենա ռազմական նվագախումբը, որին կհաջորդի հանդիսավոր նիստը,երբ նաև կցուցադրվի ֆիլմ՝ Լ․ Ազգալդյանի մասին։

Նոյեմբերի 24-ին Երևանում տեղի է ունենալու ջրագնդակի հուշամրցաշար՝ նվիրված Լեոնիդ Ազգալդյանին։ Այն կկայանա «Սպիտակ» մարզաառողջարանային համալիրում ժամը 10:00-14:00։ Մրցաշարը կազմակերպվել է Ջրագնդակի Հայկական Դաշնության և «Լեոնիդ Ազգալդյան» բարեգործական հիմնադրամի կողմից։ Հուշամրցաշարի վերջում կլինի պատվոգրերի պաշտոնական հանձնում, ապա «Կարին» ավանդական երգի-պարի համույթը, ի դեմս գեղ․ ղեկավար Գագիկ Գինոսյանի, կներկայացնի մի քանի ռազմապարեր։