Ազգային գաղափարախոսություն դարձած ստի և Լեոնիդ Ազգալդյանի պայծառատես (բառի բուն իմաստով) լինելու մասին

Մենք «շուստրի» ազգ ենք: Ի՞նչ է «շուստրիությունը». ստի, խաբեության կամ առնվազն կիսաճշմարտության միջոցով կորզումն է մի բանի, որը քեզ, մեծ հաշվով, չի հասնում: 22 տարվա մեր պատմությունն այս անկյան տակ դիտարկելիս՝ աչքի է զարնում այն, որ սուտը ներհասարակական մեր հարաբերությունների հիմնասյունն է եղել’ սկսած գուղացու խորամանկությունից, վերջացրած իշխանության նախընտրական ծրագրերով: Սուտը պայմանավորում է մեր հասարակության ընթացքն ու զարգացումը, որովհետև դարձել է կենցաղի նորմա: Այդ իմաստով արդյո՞ք մեզ ինչ-որ լավ բան հասնում է: Կա նաև հակառակ օրինակը’ Ճապոնիան և Գերմանիան, որոնք, թերևս, ունեն ամենամրցունակ հասարակությունները: Երբեմն լսե՞լ եք, որ գերմանացին կամ ճապոնացին «շուստրիություն» անի: Յոգայի մի տարատեսակ կա, որտեղ ֆիզիկական վարժություն ընդհանրապես չկա: Այդ պրակտիկայի ամբողջ իմաստը սեփական ներքին երկխոսությունը վերլուծելն ու ինքնախաբեությունը (և, որպես հետևանք, նաև սովորական սուտը) բացառելն է: Ասում են՝ երբ ուղեղը վարժվում է ինքնախաբեությունը առանց ճիգերի բացառել, մարդը պայծառատես է դառնում: Մոտավորապես նման պայծառատեսություն է ունեցել Լեոնիդ Ազգալդյանը:

Սկզբնաղբյուր ՝ http://lratvakan.am/?p=31612