Լեոնիդ Ազգալդյանին նվիրված ջրագնդակի հուշամրցաշար

Երևանի «Սպիտակ» մարզաառողջարանային համալիրում դեկտեմբերի 22-ին տեղի ունեցավ «Ազատագրական բանակ»-ի հրամանատար Լեոնիդ Ազգալդյանին նվիրված ջրագնդակի հուշամրցաշար: Մրցաշարին մասնակցեցին տարբեր տարիքային խմբերի դպրոցահասակ երեխաներ՝ Հայաստանի Հանրապետության տարբեր մարզերից։ Միջոցառումը նախաձեռնվել էր Ջրագնդակի Հայկական Դաշնության և «Լեոնիդ Ազգալդյան» բարեգործական հիմնադրամի կողմից։ Հուշամրցաշարի վերջում հանձնվեցին հավաստագրեր, ներկայացվեց կարճ վավերագրական ֆիլմ Լեոնիդ Ազգալդյանի մասին։