ԼԵՈՆԻԴ ԱԶԳԱԼԴՅԱՆի անվան լսարանի բացում

Սույն թվականի մարտի 13-ին Հայ-Ռուսական Սլավոնական համալսարանում տեղի ունեցավ մեծ հայրենասեր, հայրենիքի նվիրյալ, Արցախյան ազատամարտի հերոս Լեոնիդ Ազգալդյանի անվան լսարանի բացման արարողությունը : Միջոցառմանը ներկա էին Արցախյան ազատամարտի մասնակիցներ, պաշտպանության նախարարության ներկայացուցիչներ։ Հյուրերի թվում էին նաև հայտնի ազգագրագետ, «Կարին» համույթի գեղարվեստական ղեկավար՝ Գագիկ Գինոսյանը, գեներալ-մայոր Վարդան Ավետիսյանը և այլ պատվավոր հյուրեր։