Պատերազմ առանց զոհվածների. մարտի կազմակերպումը՝ ըստ Լեոնիդ Ազգալդյանի. «Սա Հայաստան է և վերջ» – 23 Նոյեմբեր 2015

Լեոնիդ Ազգալդյանը պատերազմի ամենասկզբում զոհված լինելով, այնուամենայնիվ, թերևս միակ հրամանատարն է, ով հասցրել է ռազմագիտական «շկոլա» թողնել` մարտը վարելու, թիկունք կազմակերպելու, անձնակազմի հետ աշխատելու որոշակի սկզբունքների ու արժեքների համակարգ: Հակառակ գոյություն ունեցող բոլոր ռազմագիտական կոնցեպտների, որոնք անվերադարձ կորուստները բնական ու անխուսափելի են հռչակում, Լեոնիդ Ազգալդյանի պատկերացումները մարտավարության մասին ենթադրում են, որ զինվորի զոհվելը չի կարող պատերազմի օրինաչափություն լինել: Հնարավոր է ու պետք է հաղթել առանձ զոհվելու:

Սկզբնաղբյուր՝ http://lratvakan.am