ԼԵՆԻՆԳՐԱԴՅԱՆ ՓՈՂՈՑԸ ՎԵՐԱՆՎԱՆԵԼ ԼԵՈՆԻԴ ԱԶԳԱԼԴՅԱՆԻ ԱՆՈՒՆՈՎ – 23 Նոյեմբեր 2015

Երեւանի Ավագանու անդամ Դավիթ Սանասարյանն առաջարկում է Լենինգրադյան փողոցը վերանվանել Լեոնիդ Ազգալդյանի անունով:
«Սիրելի երևանցիներ, հարգելի հայրենակիցներ,
Քանի որ այսօր ազգային հերոս Լեոնիդ Ազգալդյանի ծննդյան օրն է, ուզում եմ կիսվել ձեր հետ և ձեր կարծիքը լսել վաղուցվա մտադրությանս վերաբերյալ:
Առաջիկա օրերին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմ եմ ներկայացնելու Ավագանու որոշման մի նախագիծ, որով Երևանի Լենինգրադյան փողոցը վերանվանելու է մեր հերոսի` Լեոնիդի անվամբ:
Հ.Գ. Նորանկախ Հայաստանում ինչպես Լենինի արձանը վերացվեց, այնպես էլ Լենինի անվան հետ կապված մյուս հուշերը պետք է թողենք պատմության գրկում:
Լեոնիդ Ազգալդյանի` «Սա Հայաստանն է և վերջ»-ը պետք է ծածանվի նաև ներկայիս Լենինգրադյան փողոցում:
Ծնունդդ շնորհավոր, մե՛ծ հայորդի»,-նշված է Դավիթ Սանասարյանի ֆեյսբուքյան էջի հանրագրում:

Հեղինակ՝ Ազա Սարգսյան

http://radioazalia.microwav.fm/