Հայ Հերոսներ՝ Լեոնիդ Ազգալդյան – 22 Նոյեմբեր 2015

«Պալատական որոշումներով չէ, որ տրվում են հերոսի կոչումներ. հերոսի կոչումը բոլոր ժամանակներում տալիս է ժողովուրդը, և այդ որոշման տակ կնիք է դնում ժամանակը»:
Ժողովրդի կողմից նա ուղղակի ստացավ «Լեոնիդ» կոչումը և դրանից բարձր բան նրան պետք չէր: Իսկ մենք այդպես էլ կարոտ մնացինք Լեոնիդ Ազգալդյանի նման վճռական զորավարի, մարդու, ով համարձակորեն Արցախի մասին կհայտարարեր՝ սա Հայաստան է և վերջ:
«Առաջին հայ մարդը, ով բարձրացրեց բանակ ունենալու հարցը և իր ջոկատը կոչեց «բանակ», Լեոնիդն էր՝ վստահ լինելով, որ առանց կանոնավոր և հզոր բանակի Հայաստանի անկախությունը հնարավոր չի լինի պահպանել, որ բոլոր հաղթանակները կվերածվեն զրոյի, եթե դրանց թիկունքում կանոնավոր բանակ կանգնած չլինի:

Հեղինակ՝ ԳԱԳԻԿ ԳԻՆՈՍՅԱՆ

Սկզբնաղբյուր՝ https://www.facebook.com