Նրան հայտնաբերեց ժամանակը

20 տարի առաջ հունիսի 21-ին զոհվեց Լեոնիդ Ազգալդյանը` ՀՀ և ԼՂՀ առաջին աստիճանի ՙՄարտական խաչ՚ շքանշանի ասպետը« Արցախի ազատագրական բանակի հրամանատարը£ Նա անցավ ուղիղ կես դար ձգվող երկրային փառավոր ուղի« փայլուն հաղթանակներով զարդարեց իր ժողովրդի նորագույն պատմությունն ու գնաց դեպի անմահությունª սերունդներին թողնելով իր պատգամըª ՙՍա Հայաստանն է ու վերջ՚©©©

Լեոնիդ Ազգալդյանը ծնվել է 1942թ© նոյեմբերի 22-ին Թիֆլիսում£ Արու զավակի ծնունդը մեծ երջանկություն պարգևեց ծնողներինª Ռուբեն և Նինա Ազգալդյաններին£ Ռուբեն Ազգալդյանն այդ տարիներին Նոր Բայազետի շրջկոմի առաջին քարտուղարն էր£ Արտակարգ ազնիվ« բարոյական վեհ նկարագիր ունեցող անձնավորություն էր և իր ժողովրդի հետ հավասարապես կրում էր պատերազմական ժամանակների բոլոր դժվարությունները£ Նինան երեխայի ծնվելուց առաջ մեկնեց Թիֆլիս« որտեղ հիմնավորվել էին իրª կոտորածից մազապուրծ հարազատները©©©

Մի քանի ամսից ընտանիքը վերադարձավ Նոր Բայազետ« իսկ հետագայում տեղափոխվեց Երևան« որտեղ 1949թ© Լեոնիդն ընդունվեց Մռավյանի անվան արական դպրոց, որը փայլուն ավարտելուց հետո մեկնեց Մոսկվա և ընդունվեց Լոմոնոսովի անվան պետական համալսարանª ռադիոֆիզիկայի ֆակուլտետ£ Նա լավագույն ուսանողներից էր£ Տաղանդավոր երիտասարդն աչքի էր ընկնում և° իր գիտելիքներով և° սպորտային փայլուն նվաճումներով£ Լեոնիդը գերազանց լողորդ էր և դեռ դպրոցական տարիներից մեծ հաջողությամբ մասնակցում էր միութենական մրցումներին£

Ուսանողական տարիները շատ հագեցած էին ու հետաքրքիր« սակայն ճակատագիրը հարված հասցրեց տղային` մահացավ նրա մայրը£ Լեոնիդն այդ վիշտը ընտանիքից հեռու չկարողացավ տանել£ Նա Երևան վերադարձավ և ուսումը շարունակեց ԵՊՀ-ի ռադիոֆիզիկայի ֆակուլտետում£ 1964-ին Լեոնիդը փայլուն ցուցանիշներով ավարտեց համալսարանը և անցավ աշխատանքի:

Վարելով ղեկավար պաշտոններ ԽՍՀՄ Պետպլանին առընթեր ՙԼազերային տեխնիկայի՚ ինստիտուտի հաշվողական կենտրոնում« ապա ՙԱտոմային էլեկտրակայանների համամիութենական ինստիտուտի՚ երևանյան մասնաճյուղում, իրականացնում էր գիտական կարևորագույն մշակումներ« որոնց ներդրումը հսկայական ազդեցություն ունեցավ հանրապետության ժողովրդական տնտեսության վրա£

Բայց եկավ 1988-ը« որը նոր էջ բացեց հայոց նորագույն պատմության մեջ£ Նոր էջ բացվեց նաև Լեոնիդ Ազգալդյանի կյանքում£ Ստեղծված իրականությունը ստիպեց Լեոնիդին վերագնահատել նպատակներն ու կարողությունները և կտրուկ փոխել կյանքը£ Այդ իրականության մեջ դրսևորվեց Լեոնիդ Ազգալդյանի վառ ու արտասովոր անհատականությունը£ Նա փայլեց որպես գաղափարախոս« քաղաքագետ« հետագայումª ռազմական գործիչ£

Ազգալդյանը չափազանց սթափ էր գնահատում իրավիճակը« յուրաքանչյուր բջիջով զգում էր ժամանակը« նրա պահանջները£ Խորությամբ թափանցելով իրադարձությունների էության մեջª իր քաղաքական հեռատեսության շնորհիվ նա ճշտությամբ կանխատեսում էր դեպքերի զարգացումը£ Գիտակցելով երկրի օրհասական վիճակըª նա ասում էր© ՙԱյժմ ազգի գոյատևման հարցն է լուծվում£ Գետաշենը« Շահումյանը« Արցախը« Զանգեզուրը մեր հայրենիքի բաց դռներն են« մի թիզ հողակտոր անգամ չի կարելի կորցնել՚: Արդեն շարժման սկզբից Ազգալդյանը կանխազգում էր« որ դիմակայությունը կվերաճի թշնամանքի, և պայքարը անխուսափելիորեն տեղափոխվելու է մարտի դաշտ: Պետք էր գործել£

Կարճ ժամանակում նա կարողացավ կազմակերպել և ղեկավարել ինքնաշեն զենքի պատրաստման աշխատանքը: Ազգալդյանը համոզված էր« որ անկախ այն բանիցª պատերազմ կլինի թե ոչª Հայաստանում պետք է զարգացնել ռազմական արդյունաբերությունը£ ՙՍեփական ուժերով ինքնապաշտպանվելու անընդունակ ժողովուրդները դատապարտված են մահվան՚«- ասում էր Նժդեհը, և Ազգալդյանը նրա գաղափարակիցն էր£

Երբ ռազմական բախումները սկսվեցին« Ազգալդյանը, չնայած հասուն տարիքին« առաջիններից նետվեց պատերազմի բոցերի մեջ: Նա գիտեր, որ թիկունքում հարց լուծողներ կգտնվեին, բայց պատերազմել բոլորը չէ, որ կարող են: Իսկ ինքը կարող էր և այն էլ ինչպես: Պատերազմի հենց սկզբում դրսևորվեց Ազգալդյանի ռազմական հազվագյուտ տաղանդը£ Գտնվելով իրադարձությունների կիզակետում` իսկույն հասկացավ« որ անջատ ջոկատները հաջողության չեն հասնի£ Անհրաժեշտ է լավ ուսուցանված ռազմական կառույց« որը ունակ կլիներ դիմակայել թշնամուն£ Արդեն 1990թ. փետրվարին նա Աշոտ Նավասարդյանի հետ այդպիսի կառույց ստեղծեց և կոչեց այն ՙԱնկախության բանակ՚: Նրա իղձերի գագաթնակետն ու ամենամեծ երազանքն հայկական կանոնավոր բանակ ունենալն էր« թերևս այդ պատճառով էր, որ նա իր ստեղծած կառույցը չկոչեց ջոկատ, այլ կնքեց բանակ անունով, և դա ուներ նաև հոգեբանական ազդեցություն` ազգը, որը մոռացել էր իր բանակն ունենալու գաղափարը, աստիճանաբար ձեռք էր բերում տիրոջ ինքնագիտակցություն, իսկ նրա զինվորները դադարեցին ֆիդայի լինելուց և ստացան զինվորի կարգավիճակ:

Դա եզակի բանակ էր£ Այդ բանակի զինվորների ոգին« նվիրումն ու արիությունը կերազեր ունենալ աշխարհի ցանկացած բանակ և ցանկացած բանակ երջանիկ պետք է զգար իրեն` ենթարկվելով Լեոնիդի պես հանճարեղ հրամանատարինª գեներալին, թեպետ իրականում լեյտենանտի կոչում էլ չուներ£

Հիրավի հանճարեղ պետք է լինես, որպեսզի առանց ռազմական կրթության ու փորձի կարողանաս կարճ ժամանակում կատարել այդպիսի լայնածավալ գործ« որի համար ռազմական գործիչներից տարիներ կպահանջվեին£ Նրա հրամանատարական հմտության« զինվորներին դաստիարակելու« մարտ վարելու մեթոդների մասին թերեւս գիրք կարելի էր գրել, ցավոք« այդպիսի գիրք չկա« սակայն եթե լիներ, կարող էր դառնալ ազգային բանակի զինվորների և սպաների պատրաստման գիտական արժեքավոր ձեռնարկ£ Անկախության բանակը բարձրակարգ բանակի ձևանմուշ էր« ընդօրինակման առարկա« չափանիշ£ Այդ բանակի զինվորներն առանձնանում էին անբասիր տեսքով« կարգապահությամբ« մարտունակությամբ£ Նրանք նոր որակի զինվորներ էինª անսահման հայրենասեր« անձնվեր« ուժեղ կամքի և հոգու տեր£

Շատերն էին ձգտում ընդունվել այդ բանակի շարքերը£ Սակայն ոչ բոլորին էր հաջողվում, քանի որ Ազգալդյանի սահմանած ընտրության բազմաթիվ խիստ չափորոշիչներից նույնիսկ մեկին չհամապատասխանելու դեպքում թեկնածուն կորցնում էր բոլոր հնարավորությունները£ Հաշվի էին առնվում գաղափարական հասունությունը« հայրենիքին անմնացորդ նվիրվելու պատրաստակամությունը« անթերի տեսքը« ֆիզիկական անթերի տվյալները£

Դժվար էր ոչ միայն ընտրություն անցնելը« այլ նաև ՙբանակի՚ շարքերում մնալը: Ոչ բոլորն էին ունակ դիմանալու Ազգալդյանի սահմանած բանակային խիստ կարգուկանոնին: Կարգապահությունը Ազգալդյանի համար ամեն ինչից վեր էր: Համոզված լինելով, որ բանակ կոչվելու իրավունքը կարելի է վաստակել միայն խիստ կարգապահությամբ. մարտիկներին կտրականապես արգելվում էր ոգելից խմիչք և նույնիսկ ծխել: Կարգազանցությունը խստագույնս պատժվում էր: Հայտնի են դեպքեր, երբ ծխելու պատճառով բանակից հեռացվել են փորձառու և անվանի զինվորներ: Այդ բանակի կարգապահության մասին Ղարաբաղում մինչ օրս լեգենդներ են շրջում:

Երկրորդ առանցքային խնդիրը« որը մշտապես գտնվում էր Լեոնիդի ուշադրության կենտրոնում, իր զինվորների մարտական և ֆիզիկական պատրաստվածության կատարելագործումն էր£ Մարտունակությունը հղկելու համար հրամանատարը պարտադրում էր զինվորներին կատարել ամենօրյա երկարատև վարժանքներ, որոնք ներառում էին ձեռնամարտ, հրաձգություն, մարտավարական տարբեր մեթոդների մշակում: Պարտադիր էին նաև ամենօրյա 10-15կմ-անոց վազքարշավները լեռնալանջերով և անտառներով: Շատերը չէին դիմանում« իսկ 50-ամյա հրամանատարը նույնիսկ գերազանցում էր իրենից երիտասարդներին£

Ազգալդյանի մարտական կառույցը հայկական մարտական ուժերի կազմում հատուկ նշանակության անդրանիկ զորախումբն էր£ Լեոնիդի զինվորները պատրաստ էին կատարելու մարտական ցանկացած առաջադրանք, այդ թվումª հետախուզական և դիվերսիոն: ՙԶոհվելու պատրաստ զինվորը ամենաթանկագինն է«- ասում էր Ազգալդյանը,- և երբեք չի կարելի շռայլել նրանց մահը՚: Զինվորի կյանքը փրկելու համար նա առաջնորդվում էր ՙՇատ քրտինք, քիչ արյուն՚ սկզբունքով: Նրա խստությունն ու պահանջկոտությունը լիովին արդարացված էին. բավական է ասելª 4 տարվա ընթացքում նրա բանակը կորցրել է ընդամենը 6 զինվոր: Սակայն նա այդ ՙքիչն՚ էլ էր համարում անթույլատրելի: Յուրաքանչյուր զինվոր նրա համար բացառիկ էր ու թանկ« ամեն կորուստ նրան խորը վիշտ էր պատճառում. նա խիստ և պահանջկոտ էր, միաժամանակ` անսահման բարի ու կարեկից£ Նա ցանկացած գրոհի ամենամանրակրկիտ ձևով էր պատրաստվումª հնարավոր բոլոր տարբերակները մանրամասնորեն հաշվարկելով և ընտրելով լավագույնը£ Յուրաքանչյուր զինվորին նա հիմնովին բացատրում էր մարտական գործողությունների բոլոր մանրամասները£

Պահակակետում պատահաբար քնած զինվորի տեսնելովª չէր զայրանում և չէր արթնացնում« այլ ինքն էր կանգնում նրա փոխարեն£ ՙԵս գեներալ չեմ«- ասում էր նա«- ես կապրալ եմ՚£ Բայց ճիշտ կլիներ ասել« որ նա թե կապրալ էր« թե գեներալ« բայց ոչ այն գեներալներից« որոնք հեռվից են ղեկավարում զորքը. Ազգալդյանը մշտապես առաջին գծում էր« զինվորներին մարտի էր առաջնորդում, ռազմական ոգի ներշնչում£

Հիրավի արտասովոր էր զինվորների սերը իրենց քարիզմատիկ առաջնորդի նկատմամբ£ Ազգալդյանը զինվորներին ՙդուք՚-ով էր դիմում« իսկ նրանք էլ ՙպարոն Լեոնիդ՚« և այդ ՙպարոնը՚ հնչում էր ինչպես բարձր տիտղոս և չափազանց վայելում էր նրա վեհ կերպարին£ Այդ վեհությունն ամեն ինչի մեջ էրª և նրա առնական ազնվական գեղեցկության« և հպարտ« հունական արձան հիշեցնող կեցվածքի« և անվան մեջ« որը հունարեն առյուծ է նշանակում£ Նա գիտեր առյուծացնել իր զորքը« մղել կռվի այն քաջ առաջնորդ Լեոնիդասի պես« որը 2«5 հազարամյակ առաջ իր 300 սպարտացիներով Թերմոբիլեի կիրճում դուրս եկավ պարսկական բազմահազարանոց բանակին հանդիման: Զարմանալի զուգադիպությամբ 2«5 հազարամյակ անց նույն սխրանքը պիտի կրկներ հայ առաջնորդ Լեոնիդը` իր 300 զինվորներով կանգնեցնելով մահ ու ահ սփռող թշնամու առաջխաղացումը դեպի Արցախի սիրտը£

Նա անսահման սիրում էր հայրենիքը« որը նրա համար չէր սահմանափակվում ներկա Հայաստանի չափսերով£ Ազատագրելով Արցախըª նա մտովի ազատագրում էր Կարինն ու Վանը« Կարսն ու Անին և հաճախ« երբ հերթական անգամ լուրեր էին տարածում նրա զոհվելու մասին« նա կրկնում էր` համոզելով մարդկանց© ՙՄի հավատացեք« որ ես զոհվել եմ£ Ես զոհվելու եմ Ստամբուլի պատերի տակ՚£ Նա ասում էր. ՙԿգա օրը, և մենք կգնանք մեր բոլոր ճանապարհներով, կգնանք այնտեղ, որտեղ հաջորդ քայլերն են մեր ազգի՚: Իսկ առայժմ պետք էր ազատագրել Արցախը£ ՙԱյն ազգը« որը կկորցնի Ղարաբաղը« կտապալվի՚«- ասում էր նա£ Այդ հաղթանակի համար Ազգալդյանի բանակը անում էր անհնարինը£

1991թ© սկզբին Անկախության բանակը էլ ավելի ուժեղացավ, քանի որ իր ջոկատով բանակի շարքերը մտավ Վլադիմիր Բալայանը` խելացի և քաջ արցախցի երիտասարդը, որին շատ բարձր էր գնահատում Ազգալդյանը, և որը դարձավ Անկախության բանակի ՙԱրցախյան ճակատի՚ հրամանատարը: Հետագայում Ազգալդյանը կասի Վլադիմիրի մասին© ՙԴարը մեկ են ծնվում նրա նմանները՚£ Եվ իհարկե դա լիովին կարելի է վերագրել իրեն£

Երկու փայլուն հրամանատարները մարտերում միշտ առջևում էին` իրենց խիզախությամբ ոգևորելով զորքին ազատագրել հայրենի հողը£ ՙՈչ մի կտոր հող չպետք է կորի: Սա Հայաստանն է` և վերջ՚«- ասում էր Ազգալդյանը, և այդ պարզունակ թվացող բառակապակցության մեջ էր նրա դավանած բացարձակ արժեքը« նրա կյանքի ողջ փիլիսոփայությունը« նրա միակ մտորումը£ Ամեն ինչ արվում էր հանուն Հայաստանի£

Շատ կարևր էր Ազգալդյանի` ընդհանուր գաղափարի շուրջ տարբեր կրթության և բնավորության մարդկանց հավաքելու ունակությունը, և պատահական չէ« որ բանակի շարքերում էին կռվում նաև սփյուռքի հայորդիները£ ՙՍփյուռքի տղաներն այստեղ են« դիրքերում«- ասում էր Ազգալդյանը«- դա բարոյական մեծ ազդեցություն ունի£ Թե դրսից եկածները« թե տեղացիները հասկանում ենª սա համազգային գործ է՚£ Եւ համազգային գործը, իհարկե, նրա համար վեր էր կուսակցական գաղափարներից: Ազգալդյանը կուսակցականության նկատմամբ մերժողական դիրքորոշում ուներ« առավել ևս, երբ խոսքը վերաբերում էր բանակին£ Այդ էր պատճառը« որ երբ Ա©Նավասարդյանը առաջարկեց նրան բանակի հենքի վրա հիմնել կուսակցություն« նա կտրականապես մերժեց այդ գաղափարը` ասելով, որ բանակի միակ նպատակն է Հայաստանի և Արցախի պաշտպանությունը և ոչ թե քաղաքական գործընթացների մեջ ներգրավվելը£

1991թ. հուլիսին Անկախության բանակը վերանվանվեց և կոչվեց Ազատագրական բանակ:

…27 հաղթանակ և ոչ մի պարտություն հարյուրավոր մեծ և փոքր մարտերում£ Թերևս հայկական կամավորական ջոկատները ղեկավարող դաշտային հրամանատարներից և ոչ մեկը չէր կարող պարծենալ նման փայլուն ցուցանիշով£ Սակայն Ազգալդյանը չէր բավարարվում հաջողություններով և ասում էր` ՙԱյդ ամենը քիչ է« բավարար չէ« պատերազմը գնալով ահագնանում է և պետք է պատրաստ լինել ամենավատ զարգացումներին՚£ Լաչինի ազատագրումից հետո« երբ հայությունը ցնծում էր և շատերի համար պատերազմի ծանր շրջանը թվում էր անցյալում, Լեոնիդն ասում էր© ՙԱյդ հաղթանակները հավասարվելու են զրոյի« որովհետև այդ հաղթանակների թիկունքում կանոնավոր բանակ չկա՚£

Կանոնավոր բանակը ստեղծվեց հետագայում և նրան բախտ չվիճակվեց տեսնելու£ Ճակատագիրը սակայն պարգևեց նրան տեսնել Շուշիի ազատագրումը£ ՙՀայաստանի նոր պատմությունը Շուշիից է սկսվում«- ասում էր Լեոնիդը«- ով Շուշիի տերն էª ամբողջ Արցախի տերն է՚£

Նա ապրեց այդ բերկրանքը մայիսին£ Հունիսը« սակայն« ազատագրական բանակի համար դարձավ ողբերգական ամիս%C