Տարեգիր

ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԸ
Ծնվել է՝ 22.11.1942թ, Թբիլիսի:
Մահացել է` 21.6.1992, գ. Տոնաշեն (ԼՂՀ Մարտակերտի շրջան):

ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ
1947—1959 թթ. սովորել է Երևանի Ա. Մռավյանի անվան դպրոցում։
1960թ․ ընդունվել է Մոսկվայի Պետական Համալսարան
1966թ․ ավարտել է Երևանի Պետական Համալսարանը

ԳԻՏԱԿԱՆ ԱՍՏԻՃԱՆԸ
Դոցենտ

ՆՎԱՃՈՒՄՆԵՐԸ
1990թ․ փետրվարից (ԼՂ հակամարտության առաջին օրերից)` «Անկախության բանակի» հիմնադիր-գլխավոր հրամանատար:

Կազմակերպել է Մեղրիի շրջանի Նյուվադի գյուղի «ԱՌԱՋԻՆ» գրոհը:

Մայիսի 27-ին Երևանի կայարանամերձ հատվածում և Սովետաշենի (այժմ` Նուբարաշեն) արյունալի սադրանքից հետո ծրագրել և իրականացրել է խորհրդային զորքերի Երևան ներթափանցման խոչընդոտումը։

1990թ․ վերջից մասնակցել է Գետաշենի ենթաշրջանի, Շահումյանի և Մարտակերտի շրջանների ինքնապաշտպանական ազատագրական մարտերին։

ԿՅԱՆՔԸ
1966-89թթ․ աշխատել է ՀԽՍՀ պետպլանի լազերային տեխնիկայի հաշվողական կենտրոնում,
Լազերային տեխնիկայի «Էներգիա» ԳԱՄ-երում,
Ատոմային էլեկտրակայանների ՀամԳՀԻ Երևանի մասնաճյուղում։

ՄՐՑԱՆԱԿՆԵՐ, ՇՔԱՆՇԱՆՆԵՐ, ԿՈՉՈՒՄՆԵՐ
Արցախյան ազատամարտի հերոս:
ՀՀ և ԼՂՀ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանի ասպետ:
Լ. Ազգալդյանի անունով է կոչվել ԼՂՀ Քաշաթաղի շրջանի Արտաշավի գյուղի միջնակարգ դպրոցը:

ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ, ՀՈԴՎԱԾՆԵՐ, ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ

An Essay on the Psychology of the Armenian Fighters of Artsakh War