Միջոցառումների ցանկ

Լեոնիդ Ազգալդյանին նվիրված ջրագնդակի հուշամրցաշար

Դեկտեմբերի 22-ին Երևանի «Սպիտակ» մարզաառողջարանային համալիրում (Հալաբյան 22/1) ժամը 11:00 – 13:30 տեղի կունենա Ազատագրական բանակի հրամանատար Լեոնիդ Ազգալդյանին նվիրված ջրագնդակի հուշամրցաշար: Մրցաշարին մասնակցելու են տարբեր տարիքային խմբերի դպրոցահասակ երեխաներ՝ Հայաստանի տարբեր մարզերից։
Միջոցառումը նախաձեռնվել է Ջրագնդակի Հայկական Դաշնության և «Լեոնիդ Ազգալդյան» բարեգործական հիմնադրամի կողմից։ Հուշամրցաշարի վերջում կհանձնվեն հավաստագրեր, կներկայացվի կարճ վավերագրական ֆիլմ Լեոնիդ Ազգալդյանի մասին, ապա «Կարին» ավանդական երգի-պարի համույթը կներկայացնի մի քանի ռազմապարեր։

Հարգանքներով՝
«Լեոնիդ Ազգալդյանին նվիրված հոբելյանական միջոցառումների նախաձեռնող խումբ»